Մանկական ռևմատոլոգների եվրոպական ասոցիացիայի` PRES հանձնարարականները COVID-19 կորոնավիրուսի դարաշրջանում 


Տարբերակ 2020
diagnosis
treatment
causes
PRES recommendations in the corona era- COVID-19
Մանկական ռևմատոլոգների եվրոպական ասոցիացիայի` PRES հանձնարարականները COVID-19 կորոնավիրուսի դարաշրջանում
evidence-based
consensus opinion
2020
PRINTO PReS



Մանկական ռևմատոլոգների եվրոպական ասոցիացիայի` PRES հանձնարարականները COVID-19 կորոնավիրուսի դարաշրջանում

Մանկական ռևմատոլոգների եվրոպական ասոցիացիայի` PRES հանձնարարականները COVID-19 կորոնավիրուսի դարաշրջանում
1. Եղեք իրազեկված և հետևեք առանձին ձեր երկրի Առողջապահության նախարարության/Ազգային հանրային առողջապահության ծառայության մարմինների հանձնարարականներին:
2. Համոզվեք, որ Դուք մանրակրկիտ հետևում եք հիգիենայի բոլոր հանձնարարականներին: Հիշեք, որ նոր կորոնավիրուսը կարող է ժամեր և օրեր շարունակ կենսունակ լինել բազմաթիվ մակերեսների վրա, ինչպիսիք են բռնակները, լույսի անջատիչները, բջջային հեռախոսները, համակարգչային ստեղնաշարերը, վահանակները, բանալիները, վերելակների կոճակները, զուգարանակոնքը, լվացարանները, սեղանները, կոշտ թիկնակով աթոռները և այլն:
Պարզ քայլերը կարող են օգնել պահպանել Ձեր, Ձեր ընտանիքի անդամների և ընկերների առողջությունը.
Կանոնավոր կերպով լվացեք Ձեր ձեռքերը ջրով և օճառով` առնվազն 20 վրկ: Այնուհետև պատշաճ չորացրեք ձեռքերը:
Խուսափեք դիպչել Ձեր դեմքին:
Հազալիս կամ փռշտալիս բերանը փակեք արմունկով կամ անձեռացիկով, վերջինս դեն նետեք ապահով կերպով:
Օգտվեք մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներից:
Կրեք դիմակ, եթե հիվանդ եք. եթե ախտանիշներ չունեք, դիմակ կրելու անհրաժեշտություն չկա: Դիմակն ամբողջովին չի կարող պաշտպանել վիրուսի ներթափանցումից, սակայն այն լավ հիշեցում է, որ պետք չէ դիպչել դեմքին և մյուսների համար ծառայում է որպես զգուշացում, որ դուք, հնարավոր է, վատառողջ եք:
Պահպանեք խելամիտ սոցիալական տարածություն, հատկապես այն մարդկանցից, ովքեր հիվանդ են թվում, օրինակ` հազում են կամ փռշտում: Խորհուրդ է տրվում պահպանել 1 մետր տարածություն:
Պետք է ողջունել միմյանց առանց ձեռքսեղմման և խուսափել գրկախառնումներից:
3. Ներկա պահին ռևմատոլոգիական հիվանդություններ ունեցող և դեղորայք ստացող երեխաների համար խուրհուրդ է տրվում շարունակել բոլոր բուժումները, ինչպես սովորաբար:
4. Մի դադարեցրեք Ձեր դեղորայքի ընդունումը, ներառյալ Մետոտրեքսսատը և բիոլոգիական պրեպարատները, առանց խորհրդակցելու Ձեր ռևմատոլոգի հետ: Դա կարող է ռևմատիկ հիվանդության սրացման պատճառ հանդիսանալ:
5. Եթե Դուք ստանում եք կորտիկոստերոիդային բուժում, դեղաչափի ճշգրտման նպատակով խորհրդակցեք Ձեր ռևմատոլոգի հետ:
6. Մեկուսացած կամ կարանտինում գտնվող (առանց ախտանիշների) պացիենտները պետք է շարունակեն բուժումը սովորականի պես:
7. Տենդի կամ ինֆեկցիոն հիվանդության կասկածի դեպքում հետևեք Ձեր առողջապահության ազգային խորհուրդներին բժշկական օգնության հասանելիության և Covid-19 թեստավորման համար: Միևմույն ժամանակ, շարունակեք Մետոտրեքսատի ընդունումը, և բիոլոգիական պրեպարատներ սատանալու պարագայում, ցուցումներ համար կապ պահպանեք Ձեր բուժող ռևմատոլոգի հետ:
8. Այն դեպքում, եթե Դուք ունեք ռևմատոլոգի պլանային խորհրդատվության համար պայմանավորվածություն, խորհրդակցեք Ձեր առաջնային օղակի բուժող բժշկի հետ, կամ ռևմատոլոգի հետ, եթե դա էական է, կամ հետաձգումն անվտանգ է, կամ կարող է իրականացվել հեռախոսազանգի կամ այլ հեռահար սարքավորումների միջոցներով, որոնց հասանելիույթունը կարող է տարբեր լինել տարբեր բժշկական հաստատություններում:
9. Բոլոր անհատներին, ներառյալ մանկական ռևմատիկ հիվանդություններով պացիենտներին, խորհուրդ է տրվում խուսափել ոչ անհրաժեշտ ճանապահորդություններից և զանգվածային կուտակումներից:
10. Մաղթում ենք Ձեզ առողջություն և շուտափույթ վերադարձ կյանքի բնականոն հունին:
Այցելեք նաև EULAR կայք` - EULAR website


 
Աջակիցներ
This website uses cookies. By continuing to browse the website you are agreeing to our use of cookies. Learn more   Accept cookies